ՈւԵՖԱ-ն մրցանակ է շնորհել վրացի ֆուտբոլիստին

ՈւԵՖԱ-ն Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գուրամ Կաշիային պարգևատրել է «Հավասարության մրցանակով»:

Արարողությունը տեղի է ունեցել Մոնակոյում, որտեղ ավարտվել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը և «տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխությունը: ՈւԵՖԱ-ի վարկածով՝ 2017-2018 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Գուրամ Կաշիան, ով այս օրերին ԱՄՆ-ում հանդես է գալիս ազգային առաջնությունում, արարողությանը ներկա չի եղել, ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեփերինին մրցանակը փոխանցել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին:

Վրացի ֆուտբոլիստը այսօր առավոտյան հանդես է եկել «Սան Խոսեի» կազմում: ՈւԵՖԱ-ի կողմից այս տարի առաջին անգամ սահմանված «Հավասարության մրցանակ»-ը նա ստացել է ԼԳԲՏ համայնքին աջակցելու համար: