Վրաստանում դպրոցական պայուսակներն այս տարվանից թեթևանում են

Առաջինից 6-րդ դասարանների աշակերտների պայուսակները զգալիորեն կթեթևանան: Այս մասին Interpressnews-ին տեղեկացրել են Վրաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից:

Գերատեսչությունից նշել են, որ մինչ այս առաջինից 4-րդ դասարանների յուրաքանչյուր ձեռնարկի միջին քաշը 400 գրամ էր, այս տարի այն կհասնի 200 գրամի: Ինչ վերաբերում է 5-րդ և 6-րդ դասարանների գրքերին, նրանցից յուրաքանչյուրի միջին կշիռը կազմում է 500 գրամ, այժմ այն կնվազի՝ հասնելով 250 գրամի:

Հատկանշական է, որ հաստափոր գրքերի ծանրությունը նվազեցնելու են՝ այն բաժանելով ու հրատարակելով առանձին՝ մի քանի մասերով: Նախարարության տեղեկատվությամբ, առաջինից 6-րդ դասարանների մի քանի առարկաների գրքերը կբաժանվեն երկու կամ երեք մասերի։