Մաճախելայի ազգային պարկի տարածքը կկրճատվի

Վրաստանի Մաճախելայի ազգային պարկի տարածքը, որն այժմ 8733 հա է, հնարավոր է 1399 հա-ով կրճատվի: 

«Մաճախելայի ազգային պարկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը  խորհրդարանին է ներկայացրել  երկրի Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների նախարարությունը:

Նախարարության պարզաբանմամբ` վերջին շրջանում ազգային պարկի սահմանների հստակեցում է տեղի ունեցել, որի ընթացքում տարածքից առանձնացվել են ոչ բնորոշ ենթակառուցվածքները (գերազմաններ, պետական և տեղական կարևորության ճանապարհներ և այլն)։

Լուսանկարը` Netgazeti.ge

Թողնել պատասխան