Գիշերը Թբիլիսիում հատուկ գործողություն է իրականացվել

Թբիլիսիի Ցինծաձե փողոցում գիշերը ներքին գործերի նախարարության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել: Լրատվականները գրում են, որ ձերբակալված է երկու անձ:

Ըստ ականատեսների, ոստիկանությունը BMW մակնիշի մեքենա է կանգնեցրել և խուզարկել:  Հատուկ գործողության արդյունքում առգրավվել է հրազեն և դրամական միջոցներ:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: