Google-ը ռուսական քարոզչության դեմ պայքար է սկսում

Աշխարհի խոշորագույն որոնողական համակարգը՝ Google-ը ռուսական քարոզչության դեմ պայքար է սկսում: Կազմակերպության ղեկավարությունը հնարավորություն է փնտրում Russia today-ի և Sputnik գործակալության համակարգերի դասակարգումը ցածրացնել: Այս մասին հայտարարել է Google-ի մայր կազմակերպության՝ Alphabet-ի գործադր տնօրեն Էրիկ Շմիդտը: Հարցին, թե ինչու են Google-ում հաճախ հանդիպում ռուսական քարոզչական էջերը, Շմիդտը հայտարարել է, որ իրենք այդ մասին տեղեկատվություն չունեն:

«Մենք տեխնիկական որոշումներ ենք փնտրում, որը կվերացնի դա: Չենք ցանկանում արգելափակել էջերը, դա մեր աշխատելաոճը չէ»,- հայտարարել է Էրիկ Շմիդտը:

«Ցենզուրային դեմ եմ և աջակցում եմ դասակարգմանը: Մենք հիմա հենց դրա վրա ենք աշխատում»,-հավելել է Շմիդտը:

Թողնել պատասխան