Գորիում կինը հարձակվել է ամուսնու սիրուհու վրա․ երկուսի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Գորիի շրջանային դատախազությունը մոտ 40 տարեկան երկու կանանց մեղադրում է իրար ծեծելու մեջ: Ոստիկանությունը նրանց նկատմամբ մեղադրանք է հարուցել 126-րդ հոդվածով (ծեծ):

Դատաբժշկական փորձագետները նշել են, որ կանանցից մեկի մազերը պոկված են եղել, իսկ երկրորդը երեսին կապտուկներ է ունեցել: Միջադեպի մասին տեղեկությունը տարածել է qartli.ge-ն:

Ըստ դատախազության, մեղադրյալ կանանցից մեկը հարձակվել է ամուսնու ընկերուհու վրա, երբ նրաց տեսել է միասին։ Քաշքշուկի արդյունքում երկու կանայք էլ տուժել են։

Դատախազ Վաժա Սուխիշվիլիի խոսքով, իրեն մեղավոր է ճանաչել միայն տղամարդու կինը, իսկ ընկերուհին կարծում է, որ անմեղ է, քանի որ փորձել է միայն պաշտպանվել:

Դատաքննության ընթացքում դատախազությունը հարցաքննել է նաև տղամարդուն, վերջինս հաստատել է կատարվածը՝ նշելով, որ տեղի ունեցածից հետո կնոջ և սիրուհու հետ հարաբերությունները նույն կերպ շարունակելու է: