Առանց ուղեվարձի տրանսպորտից օգտվելու համար տուգանքների չափը աճել է 5 անգամ

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար բյուջե վճարված տուգանքների չափը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 անգամ։

2023 թվականի առաջին եռամսյակում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար 944 հազար 335 հազար լարի տուգանք է սահմանվել, 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ 198 հազար 682 լարիի։

Հիշեցնենք՝ Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձի վճարի օգտվելու համար. 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում վերջինս կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: