Ընդդիմության առաջնորդներից Վաշաձեն բերման է ենթարկվել

Վրաստանի խորհրդարանի մոտ բերման է ենթարկվել ընդդիմության առաջնորդներից մեկը` Գիորգի Վաշաձեն։ Մինչ այդ Վաշաձեն բանավեճի մեջ էր մտել ոստիկաններից մեկի հետ: Վաշաձեի խոսքով, ոստիկանությունը քաղաքացիներին թույլ չի տալիս նույնիսկ մայթում կանգնել:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընդդիմությունը փորձում է արգելափակել խորհրդարանի մուտքերը: Այսօր խորհրդարանը քվեարկելու էր ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի իրավասությունները դարարեցնելու վերաբերյալ: Գործընթացային հարցերի հանձնաժողովը Մելիայի իրավասությունների դադարեցմանը միաձայն կողմ էր քվեարկել: Նիստին ներկա են եղել միայն խորհրդարանական մեծամասնության անդամներ: Դեռևս պարզ չէ, թե երբ է հարցը քննարկվելու խորհրդարանի լիագումար նիստում: