Վրաստանցի գեղասահորդուհին՝ 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն

Վրաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխանցմամբ, Վրաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գուբանովան դարձել է 2023 թվականի գեղասահքի Եվրոպայի չեմպիոն:

Ըստ տեղեկության՝ այսօր Ֆինլանդիայի Էսպու քաղաքում խաղարկվել է կանանց կարգի մեդալների հավաքածուն։ 30 մարզուհիների մեջ 199,91 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել վրացի գեղասահորդուհի Անաստասիա Գուբանովան։

«Եվս մեկ անմոռանալի օր և ակնառու իրադարձություն, որը ոսկե տառերով կգրվի վրացական ձմեռային մարզաձևերի պատմության մեջ։ Վրացի չմշկորդների հաջողություններին ավելացավ եվրոպական ամենաթանկարժեք՝ գեղասահքի ոսկե մեդալը»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրիւթյան մեջ:

Անաստասիա Գուբանովան Վրաստանի գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Վրաստանը մինչ այս գեղասահքի Եվրոպայի չեմպիոն չի ունեցել։