Վիեննայի վրացիները միացել են «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցին

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բնակվող վրացիները ևս միացել են Թբիլիսիում և տարբեր քաղաքներում անցկացվող «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին։ Այս մասին հայտնում է «Ամոթ է» քաղաքացիական շարժումը։

Ցույցի ժամանակ քաղաքացիները ծածանել են Վրաստանի, Ավստրիայի, ինչպես նաև  Ուկրաինայի դրոշները։

Նմանատիպ հանրահավաքներ այսօր անցկացվել են և կանցկացվեն եվրոպական քաղաքներում՝ Լոնդոնում, Պրահայում, Հանովերում, Փարիզում, Բուդապեշտում, Բեռլինում, Համբուրգում, Շտուտգարտում, Ռեյկյավիկում, Աթենքում և Բրյուսելում։

Նշենք՝ այսօր Թբիլիսիում և Վրաստանի այլ մարզերում տեղի կունենա «Տուն՝ դեպի Եվրոպա» ցույցը, այն կմեկնարկի ժամը 20:00-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց։

Հանրահավաքին միացել են քաղաքական կուսակցություններ, քաղհասարակական կազմակերպություններ, ուսանողներ, դասախոսներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։