Սարալիձեն նոր նշանակվելիք վարչապետի հետ հանդիպում է պահանջում

Սպանված դպրոցականի հայրը՝ Զազա Սարալիձեն, մտավախություն ունի, որ կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները կոծկելու են անչափահասների սպանության գործը։

«Կառավարության հրաժարականն այս պահին նշանակում է, որ իշխանությունները փորձում են թաքցնել որդուս, ինչպես նաև Մաչալիկաշվիլիի (խոսքը Պանկիսիում իրականացված հատուկ գործողությունից հետո մահացած Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործի մասին է, խմբ․) գործերը»,-այս մասին հայտարարել է Սարալիձեն՝ պահանջելով հանդիպում նոր վարչապետի հետ։

Նա հիշեցրել է, որ Կվիրիկաշվիլիի հրաժարականը պահանջել է այն օրվանից, երբ որդու սպանության գործը հետաքննության նպատակով կրկին փոխանցվել է  ՆԳՆ-ին:

«Երբ ես հանդիպեցի նրան, հասկացա, որ գործի մասին ոչինչ չգիտի, թեև դա թույլ տվեց նրան հայտարարել՝ կվերահսկի հետաքննության ընթացքը: Պարզվում է, որ նրան պաշտոնից ազատեցին՝ թույլ չտալու վերահսկել հետաքննությունը: Նոր վարչապետին ուղիղ պահանջ  եմ ներկայացնելու վերահսկել գործը: Նրա պատասխանից կհասկանամ, իմ հետագա անելիքները»,-apsny․ge լրատվականի փոխանցմամբ, ասել է Սարալիձեն:

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել Գիորգի Կվիրիկաշվիլին, իշխող կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը։

Թողնել պատասխան