Tbilisi open-air Cinematheque. Թբիլիսիում մեկնարկել են բացօթյա ֆիլմերի ցուցադրությունները

Թբիլիսիում մեկնարկել է Tbilisi open-air Cinematheque ֆիլմերի ցուցադրության սեզոնը։ Ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն երեկոյան, A GOOD YEAR բարում, որը գտնվոմ է առաջին գինու գործարանի տարածքում: Հենց այդտեղ 1996 թվականին ռեժիսոր Օթար Իոսելիանին նկարահանել է իր առաջին «Տերևաթափ» լիամետրաժ ֆիլմը:

Հունիսի 15-ին տեղի ունեցավ կինոդիտումների պաշտոնական բացումը:

Tbilisi Open-Air Cinematheque ծրագիրը Վրաստանից, Անգլիայից, Իսրայելից, Ուկրաինայից և Ռուսաստանից կինոյի սիրահար ընկերների մի խումբ է նախաձեռնել՝ նպատակ ունենալով նպասել կինոարվեստի տարածմանը։ Նախատեսվում են նաև հանրային հանդիպումներ համաշխարհային ժամանակակից կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան