Վրաստանում վառելիքի փոքր ընկերություններն ունեն նույն որակի վառելիքը

Մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեկվինաձեն պարզաբանել է, որ վառելիքի համեմատաբար փոքր ընկերություններն ունեն նույն որակի վառելիքը, ինչ շուկայում հինգ խոշոր ընկերությունները՝ «Վիսոլը», «Գալֆին», «Լուկօյլը», «Սոկարը» և «Ռոմպետրոլը»։

Լեկվինաձեի խոսքով՝ 2022 թվականի տվյալներով հինգ խոշորագույն ընկերությունները տիրապետում են վառելիքի շուկայի 60 տոկոսին, իսկ մնացած 40 տոկոսին՝ փոքր ընկերությունները։

Իրակլի Լեկվինաձեն հայտարարում է, որ գործակալությունը ակնկալում է, որ այս ամիս Վրաստանում վառելիքը հետզհետե կէժանանա։