Վերականգնվում են վանդալիզմի ենթարկված ենթակառուցվածքները

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից Թբիլիսիի զարգացման հիմնադրամից մայրաքաղաքում վնասված ենթակառուցվածքների վերականգնման ու փոխարինման համար ծախսվել է 132 հազար 722 լարի։

Թբիլիսիի քաղաքապետարանի տրամադրած տեղեկության համաձայն՝ միայն երկու՝ Գլդանիի և Չուղուրեթիի շրջաններում վնասված ենթակառուցվածքների վերանորոգման համար ծախսվել է 51 հազար 626 լարի։

Նշվում է, որ քաղաքացիները վնասում են զբոսայգու տեխնիկան, նստարանները, լույսերը, ատրակցիոնները, ծառերն ու բույսերը, ոռոգման համակարգերը և այլն։

«Գլդանիի շրջանում 2022 թվականի հունվարից մինչ օրս նկատվել է հրապարակների, այգիների և հանրային տարածքների կահավորանքների վնաս։ Ավելի հաճախ վանդալիզմի զոհ են դառնում ոռոգման համակարգերը, մանկական ճոճանակները, այգիների նստարանները, աղբամանները և այլն» , — նշված է տեղեկության մեջ։