Արտաքին առևտրով զբաղվելու տուգանքները բարձրանում են

Վրաստանի կառավարությունը վարչական օրենսգրքում փոփոխություններ է նախատեսում, որի համաձայն՝ արտաքին առևտրի նկատմամբ մոտեցումները գնալով խստացվում են:

Մասնավորապես, առանց համապատասխան թույլտվության արտաքին առևտրով զբաղվելու դեպքում ֆիզիկական և/կամ իրավաբանական անձը կտուգանվի 20-50 լարիի չափով, ինչպես նաև կբռանգրավվի օբյեկտը: Իսկ կրկնակի խախտման համար տուգանքը կկազմի 100-ից 200 լարի, ինչպես նաև կբռանգրավվի օբյեկտը:

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել առանց թույլտվության տրանսպորտային միջոցի, դրա կցորդի կամ այլ շարժական միջոցի օգտագործմամբ արտաքին առևտուր իրականացնելու համար։ Այդ դեպքում կպատժվի 500 լարիի չափով, ինչպես նաև կբռանգրավվի օբյեկտը, կրկնության դեպքում կտուգանվի 1000 լարիի չափով և կբռանգրավվի օբյեկտը, կամ վարչական ազատազրկմամբ՝ մինչև 7 օր ժամկետով և իրավախախտման օբյեկտի բռնագրավմամբ: