Եվրախորհրդարանականները Վրաստանին կոչ են անում պաշտպանել «Արժանապատվության երթը»

Եվրախորհրդարանի ԼԳԲՏՔ հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամները Վրաստանին հորդորում են հավատարիմ մնալ Արժանապատվության քայլերթին  և ապահովել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Նամակի հասցեատերը, որը ստորագրում են 30 խորհրդարանականներ, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին է:

«Քայլերթը խաղաղ քարոզչության գործիք է` խաղաղ ցույցերի իրավունքի և խոսքի ազատության պաշտպանության համար», — ասվում է նամակում, որտեղ Եվրախորհրդարանականները հույս են հայտնում, որ Վրաստանի կառավարությունը կկարողանա արդյունավետ միջոցներ ձեռնարկել և պաշտպանել հպարտությունը:

Վրաստանում ծայրահեղական որոշ խմբեր պատրաստվում են հակաակցիա անցկացնել ու կանխել քայլերթը:

Երեկ հայտնի դարձավ, որ ԼԳԲՏ ակտիվիստ Գուրամ Պալավանդիշվիլին պատրաստվում է Արժանապատվության քայլերթի նախօրեին վրաններ տեղադրել Ռուսթավելի մետրոյի մոտ:

Նշենք, որ նախորդ տարիներին «Tbilisi Pride»-ի միջոցառումները Վրաստանում անցել են լարվածության ֆոնին, քայլերթը մի քանի անգամ չեղարկվել է, քանի որ հակալգբտականները սպառնում էին տապալել երթը, վերջում անցկացվել է սեղմ կազմով:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։