«Tbilisi Pride»-ը Թբիլիսիում «արժանապատվության քայլերթ» կանի

Հուլիսի 1-5-ը Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող` «Tbilisi Pride»-ը միջոցառումներ է ծրագրում: Հուլիսի 5-ին կենտրոնական Ռուսթավելի պողոտայում «արժանապատվության քայլերթ» կանցկացվի:

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները դիմել են Վրաստանի կառավարությանը` քաղաքականություն մշակել` ուղղված մարդու իրավունքներին, հավասար կատարյալ միջավայր ստեղծելու, հոմոֆոբիան ու խտրականությունը վերացնելու պարտավորությունը, հետաքննել ատելության հողի վրա արված հանցագործությունները, պահպանել հավասարության սկզբունքը, պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը, մտքի ազատությունն` անկախ սեքսուալ կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից:

Հիշեցնենք` նախորդ տարիներին  «Tbilisi Pride»-ի միջոցառումները Վրաստանում անցել են լարվածության ֆոնին, քայլերթը մի քանի անգամ չեղարկվել է, քանի որ  հակալգբտականները սպառնում էին տապալել երթը, վերջում անցկացվել է սեղմ  կազմով: