Զուրաբիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ու Էստոնիայի նախագահների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ` մարտի 14-ին, հեռախոսազրույց է ունեցել էստոնացի գործընկեր Ալար Կարիսի հետ։

«Նախագահ Կարիսը մեր հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ հաստատեց Էստոնիայի աջակցությունը Վրաստանի եվրաինտեգրմանը, որը վրաց ժողովրդի պատմական ընտրությունն է։ Շնորհակալություն, պարոն նախագահ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում։

Վրաստանի նախագահը երեկ հեռախոսազրույց է ունեցել նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ և շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

«Շնորհակալություն Լիտվային` վրաց ժողովրդին և մեր եվրաինտեգրմանն աջակցելու համար»,- գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։