Ինձ պարտադրում էին խոստովանել գոյություն չունեցող հանցագործություն. Սուլուխիա

Վրացի երգիչ Միշո Սուլուխիան սոցիալական ցանցերում գրառում է արել՝ պնդելով, որ իրավապահ մարմինների աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ և պահանջել են խոստովանել մի հանցագործություն, որի հետ ինքը կապ չունի։

Սուլուխիայի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ Լիսի լճի մոտակայքում։

«Ընկերոջս տուն էի գնում, երբ ճանապարհս փակեցին դիմակավոր անձինք և ուժով դուրս հանեցին տաքսիից։ Վերցրեցին հեռախոսս և ֆիզիկական բռնություն գործադրեցին։ Նրանք ասացին, որ իրենք իրավապահ մարմինների աշխատակիցներ են, բայց նրանցից ոչ մեկը չբացահայտի իր ինքնությունը կամ ցույց չտվեց որևէ փաստաթուղթ։ Սա տևեց մեկ ժամից ավելի։ Իմ 87-ամյա տատիկը զանգահարում էր ինձ, բայց ինձ թույլ չտվեցին պատասխանել:

Նրանք ինձ պարտադրում էին խոստովանել մի հանցագործություն, որի հետ ես որևէ կապ չունեմ», — գրել է Սուլուխիան։