Սոցիալական աշխատանքով զբաղված է 22 հազար նպաստառու քաղաքացի

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամիլա Բարկալայայի խոսքով՝ առաջին փուլում սոցիալական աշխատանքով զբաղվելու ցանկություն է հայտնել 60 հազար քաղաքացի:

Փոխնախարարի խոսքով, սակայն, հարցազրույցից հետո մոտ 22-23 հազար քաղաքացի հրաժարվել է մասնակցել հասարակական աշխատանքներին։

Բարկալայան նշել է, որ ներկայումս սոցիալական աշխատանքով է զբաղվում 22 հազար քաղաքացի, իսկ 4 200 քաղաքացի ընտրել է ոչ պետական տնտեսական գործունեությամբ զբաղվելու ուղղություն:

«22 հազար քաղաքացուց մոտավորապես 21 հազարը տեղական քաղաքապետարանների մակարդակով ստեղծված թափուր աշխատատեղերում են անցել աշխատանքի։ Հիմնական աշխատանքներն են՝ հրապարակների, ջրանցքների, ճանապարհների, շենքերի մաքրում, վերանորոգում, տարբեր կառույցների փոքր վերականգնման աշխատանքներ»,- ասել է Բարկալայան:

Նրա խոսքով, ծրագիրը չի ներառում քաղաքացիներին հարկադրաբար աշխատանքի ընդունելու մեխանիզմ:

«Ընդհակառակը, մենք դրել ենք խրախուսման մեխանիզմ, որ աշխատանքի ընդունվելու դեպքում նրանք կունենան 4 տարվա հավելյալ նպաստ, չաշխատելու դեպքում՝ սոցիալական վիճակի պարբերական ստուգում»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ ծրագրի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 40 մլն լարի։

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը սկսվել է 2022 թվականի մարտի 1-ից։