Վրաստանի նախագահը կմեկնի Դանիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր աշխատանքային այցով կմեկնի Դանիայի Թագավորություն:

Այս մասին հայտնել են նախագահի աշխատակազմից:

Տեղեկատվության համաձայն, Կոպենհագենում Վրաստանի նախագահը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանային գրասենյակի 69-րդ նիստին: