«Սամգորի» կայանում տղամարդն ընկել է գնացքի ռելսերի վրա

Սեպտեմբերի 15-ին Թբիլիսիում՝ մետրոյի «Սամգորի» կայանում, երկաթուղային ռելսերին ընկած տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Տղամարդը տեղափոխվել էր Ինգորոկղվա հիվանդանոց, որտեղ այսօր մահացավ:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Հայտնի է, որ ուղևորն ընկեր է ռելսերին, այնուհետև գնացքով վրաերթի է ենթարկվել: Տղամարդուն փրկելու ընթացքում Թբիլիսիի մետրոպոլիտենի 3 կայաններում կաթվածահար է եղած մետրոյի աշխատանքը: Մինչ այս պահը չի հաջողվել հաստատել տղամարդու ինքնությունը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: