Երկաթուղին ևս սահմանափակումներով կաշխատի

Կորոնավիրուսի համակարգման խորհուրդը որոշում է կայացրել սահմանափակել Վրաստանի տարածքում միջքաղաքային տրանսպորտը:

Վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանիի խոսքով՝ միջքաղաքային բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կսահմանափակվեն, այդ թվում նաև երկաթուղին:

«Համակարգման խորհուրդը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել: Սա ենթադրում է, որ Վրաստանում միջքաղաքային տրանսպորտը կսահմանափակվի: Դուք գիտեք, որ երկիրն արդեն հասել է վարակի ներքին փոխանցման փուլի, մենք պետք է ամեն ինչ անենք արագությունը նվազեցնելու համար: Այդ իսկ պատճառով մենք սահմանափակում ենք միջքաղաքային տրանսպորտի բոլոր միջոցների երթևեկը, ներառյալ ուղևորափոխադրումները գնացքով: Այս սահմանափակումն ուժի մեջ կմտնի օրվա ավարտին՝ ժամը 00:00-ին», — ասել է Չիքովանին: