Հարավային Օսիայում զորավարժություններ են սկսվել

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում ռուսական զորքերը լայնածավալ զորավարժություններ են սկսել: Apsny.ge-ի փոխանցմամբ՝ զորավարժություններին մասնակցում են ավելի քան 1500 զինվորական՝ 500 ռազմատրանսպորտային մեքենաներով:
«Փորձագետների կարծիքով, լայնածավալ զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Վրաստանի բռնագրավված տարածքներում, բացի մարտական պատրաստվածության մշակման գործընթացից, մտադիր են ցույց տալ հնարավոր ռազմական օպերացիան՝ ռազմավարական ուղղությամբ»:
Նման գործողություններով, Կրեմլը փորձում է Վրաստանին պահել վախի մթնոլորտում` սպառնալով պետականությանը և փորձելով կանխել Վրաստանի մերձեցումը արևմուտքի հետ, գրում է պարբերականը:

Թողնել պատասխան