Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Պատարագ մատուցվեց Սբ․ Գևորգ եկեղեցում

Այսօր՝ հունվարի 6-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Սուրբ Պատարագ մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Արժանապատիվ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ։

Պատարագին ներկա էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի Կրոնական գործակալության աշխատակիցները։ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը։

Տոնական ժամերգությունից հետո կատարվեց ջրաօծում՝ Հիսուսի մկրտություն և խաչը ջրի մեջ ընկղմում։

Կրոնական գործերի պետական ​​գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն շնորհավորել է վարդապետին, հոգևորականներին ու ծխականներին Սուրբ Ծննդյան առթիվ, որը Վրաց ուղղափառ եկեղեցին կնշի վաղը։

Նշենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնեական եկեղեցիներից միակն է, որը միասին նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնության տոնը։

Լուսանկարը՝ Վրաստանի Կրոնական գործակալության էջից