Թբիլիսիի քաղաքապետը շնորհավորում է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու ծխականներին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Նախ շնորհավորում եմ Վրաստանում և Թբիլիսիում բնակվող մեր հայ հայրենակիցներին, եղբայրական հայ ժողովրդին, աշխարհասփյուռ Հայ առաքելական եկեղեցու ծխականներին Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

Մաղթում եմ ձեզ խաղաղություն և բարգավաճում:
Երջանկություն և առաջընթաց ձեզ և ձեր ընտանիքներին», — գրում է քաղաքապետը իր ֆեյբուքյան պաշտոնական էջում։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։