Վրաստանի ֆուտբոլի հավաքականը վաղը կմրցի Ղազախստանի հետ

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ղազախստան: Sportall.ge-ի հաղորդմամբ, Թբիլիսիի ժամանակով ժամը 13:30-ին Աստանայում տեղի կունենա Ղազախստանի գլխավոր մարզչի մամուլի ասուլիսը: Ժամը 17:30-ին Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վաիսը հանդես կգա մամուլի ասուլիսով: Ժամը 18:00-ին կսկվեն մարզումները, որոնք 15 րոպեով բաց կլինեն մեդիայի համար:

Ղազախստանի և Վրաստանի միջև խաղը կսկսվի սեպտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Աստանայում: Խաղը ուղիղ միացումով կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: