Չավուշօղլուն, չնայած արգելքին, կայցելի Նիդեռլանդներ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Նիդեռլանդներում ծայրահեղական աջակողմյան ուժերին զիճումների չի գնա, ինքը կայցելի Ռոտերդամ ու կհանդիպի թուրքական համայնքի հետ` չնահած տեղական կառավարության բացասական որոշմանը»,- փոխանցում է Reuters գործակալությունը:

«Կմեկնեմ Նիդեռլանդներ. որևէ խոչընդոտ չկա, որը կկանգնեցնի ինձ: Մենք չենք զիճի այնպիսի ֆաշիստներին և ռասիստներին, ինչպիսին է Վիլդերսը»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Հայտնի է դարձել, որ մարտի 11-ին Ռոտերդամում նախատեսված Չավուշօղլուի ելույթը տեղի չի ունենա: Ռոտերդամի քաղաքապետը հայտարարել է, որ նման որոշումները կայացվել են հասարակական կարգի սպառնալիքի պատճառով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իր ելույթում պետք է խոսեր սահմանադրական փոփոխությունների և դրա հետ կապված հանրաքվեի մասին:

Մարտի 8-ին Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել` Չավուշօղլուի այցի դեմ: Ցույցին մասնակցել է նաև աջակողմյան  «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը: Վերջինս հայտարարել է. «Հեռու մեզնից, սա մեր երկիրն է»:

Թողնել պատասխան