Ն. Բորդյուժա. ԼՂ-ում էսկալացիան Կովկասում մեծ պատերազմի պատճառ կդառնա

Լեռնային Ղարբաղում իրավիճակի էսկալացիան կարող է Կովկասում  մեծ պատերազմի պատճառ դառնալ:  Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա փոխանցմամբ` ռազմական գործողությունները ծանր զիտեխնիկայի կիրառմամաբ ԼՂ-ում այս պահին ևս շարունակվում են:

«Մենք չպետք է թույլ տանք հակամարտության էսկալացիան: Եթե գա մի ժամանակահատված, երբ մենք  ակտիվ և ուղղակի  զինված հակամարտության ականատեսը կդառնանք, ապա դա կարող է պայթեցնել ողջ Կովկասը,- BBC-ի  թղթակցի հարցին ի  պատասխան` ասել է  Բորդյուժան:

Նրա խոսքով`  խաղաղության պահպանման համար ամեն ինչ պետք է անել,   հակառակ դեպքում Կովկասում  մեծ պատերազմ կսկսվի, որում  կներգրավվեն շատ պետություններ:

Նշենք` ներկայում ՀԱՊԿ-ին ադամակցում է  6 երկիր՝ Հայաստանը,  Ռուսատանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը  եւ Տաջիկստանը:

Թողնել պատասխան