Կենսապահովման նպաստ ստացողների թիվը վերջին 3 ամիսներին ավելացել է

Վրաստանում կենսապահովման նպաստ է ստանում 652 հազար 96 քաղաքացի, ինչը կազմում է երկրի բնակչության 17,5 տոկոսը։

Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ միայն վերջին երեք ամսում պետությունից դրամական օգնություն ստացողների թիվն ավելացել է 8 929 քաղաքացիով։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերին կենսապահովման նպաստ էր ստանում 174 հազար 379 ընտանիք կամ 643 հազար 167 քաղաքացի, մինչդեռ այս տարվա հունվար, փետրվար և մարտ ամիսներին այդ թիվն աճել է։

Մասնավորապես, հունվարին կենսապահովման նպաստ է ստացել 648 հազար 176 քաղաքացի, փետրվարին՝ 650 հազար 584 քաղաքացի, մարտ ամսին պետական ​​աջակցություն է ստացել 652 հազար 096 քաղաքացի։

Կենսապահովման նպաստ ստացող ընտանիքներին փոխանցված գումարը հունվարին կազմել է 44 մլն 308 հազար 911 լարի, փետրվարին՝ 44 մլն 331 հազար 988 լարի, իսկ մարտին՝ 44 մլն 413 հազար 040 լարի։

Մարտ ամսին կենսապահովման նպաստ ստացողների թիվը ըստ մարզերի բաշխվել է հետևյալ կերպ.

  • Թբիլիսի՝ 132 979 քաղաքացի,
  • Իմերեթի՝ 84 253 քաղաքացի,
  • Քվեմո Քարթլի՝ 80 089 քաղաքացի,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 76 597 քաղաքացի,
  • Աջարիա՝ 71 893 քաղաքացի,
  • Կախեթի՝ 66 570 քաղաքացի,
  • Շիդա Քարթլի՝ 58 714 քաղաքացի,
  • Գուրիա՝ 27 922 քաղաքացի,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 19 635 քաղաքացի,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 18 815 քաղաքացի,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 14 629 քաղաքացի։

Ըստ գործակալության տվյալների՝ 2020 թվականի դեկտեմբերին կենսապահովման նպաստ է ստացել 146 հազար 619 ընտանիք կամ 524 հազար 598 քաղաքացի։ 2019 թվականի դեկտեմբերին՝ 119 հազար 582 ընտանիք կամ 427 հազար 373 քաղաքացի։ 2018 թվականի դեկտեմբերին՝ 127 հազար 819 ընտանիք կամ 435 հազար 450 քաղաքացի։