Միջազգային հանրությունը կանգնած է «Ռուսթավի 2»-ի կողքին. Ֆրանսիայի դեսպան

Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկան Մոնիյեն «Ռուսթավի 2»-ի հետ զրույցում խոսել է ԶԼՄ-ների ազատության և կարևորության մասին: Դեսպանի խոսքերով, միջազգային հանրությունը կանգնած է «Ռուսթավի 2»-ի կողքին:

«Արտահայտվելու հնարավորությունը և լրատվամիջոցների ազատությունը ժողովրդավարության հիմքն է: Երբ «Իմեդի» հեռուստաալիքը 2007 թվականին խնդիրների առաջ էր կանգնած, միջազգային հանրությունը նրա կողքին էր, իսկ այսօր` «Ռուսթավի 2»-ի, քանի որ գտնում ենք, որ բազմակարծությունը ժողովրդավար հասարակության համար շատ կարևոր է: Կարծում եմ կառավարությունը նույնպես գիտի դրա մասին»,- հայտարարել է Պասկալ Մոնյեն:

Թողնել պատասխան