Սուրբ Սինոդը պաշտոնանկ է արել պատրիարքարանի հեռուստաընկերության տնօրենին

Վրաստանի պատրիարքարանում տեղի ունեցած սուրբ Սինոդի նիստից հետո   մեկնաբանություններով է հանդես եկել միայն եպիսկոպոս  Պետրե Ցաավան։ Վերջինս տեղեկացրել է, որ ազատվել է պատրիարքարանի «Միաբանություն» հեռուստաընկերության տնօրենի պաշտոնից: 

Պետրե Ցաավայի պաշտոնաթողությանն արձագանքել են հեռուստատեսության աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ առաջիկայում համատեղ հայտարարություն կտարածեն :

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ` սուրբ Սինոդի նիստի օրակարգում է եղել  նաև վերջերս ձերբակալված հոգևորական Գիորգի Մամալաձեի գործը:

Պատրիարքարանը մոտ օրերս  նիստի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կներկայացնի:

Լուսանկարը` kenozisi.ge

Թողնել պատասխան