Առողջապահական համակարգը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարին. Գամկրելիձե

Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, Վրաստանի առողջապահական համակարգը պատրաստ է պայքարել կորոնավիրուսի դեմ՝ լաբորատոր հետազոտությունների համար անհրաժեշտ հարմարություններ և նյութերն էլ առկա են: Այս մասին Գամկրելիձեն ասել է կառավարության այսօրվա նիստին:

«Մենք ունենք ինչպես կարանտինային տարածքների, այնպես էլ համապատասխան հիվանդանոցների ռեսուրս, որտեղ մենք ամեն հնարավորություն ունենք մարդկանց ցուցաբերել համապատասխան բուժօգնություն: Առավել ուշագրավ բարդությունը, այսպես կոչված, ատիպիկ թոքաբորբն է, կամ վիրուսային թոքաբորբը, որը պահանջում է հատուկ խնամք: Մեր աշխատակազմը նույնպես շատ լավ պատրաստված է», — ասել է Գամկրելիձեն:

Ըստ նրա, բուժանձնակազմը համաճարակը կառավարելու փորձ ունի 2008-2009 թվականներից ի վեր, երբ այսպես կոչված խոզի գրիպի համաճարակն ամբողջ աշխարհում, ներառյալ Վրաստանում տարածվեց: Ըստ Գամկրելիձեի, առաջին փուլում հատկացվել է 4 ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ անհրաժեշտության դեպքում այլ կլինիկաներ ևս կկարողանան բուժել կորոնավիրուսով հիվանդների: