Դեղատները հերքում են դիմակների գնի բարձրացման մասին լուրերը

Aversi-ն իր դեղատնային ցանցում դիմակի պակասի մասին տարածված տեղեկությունները հերքում է, իսկ PSP-ի ցանցում ասում են, որ նրանք այս պահին ունեն դիմակներ, թեև «սպառվում է»:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում նրանք չեն հաստատում նաև գների թանկացման մասին տարածված տեղեկությունները։

«Մենք դիմակների պակաս չունենք: Կան որոշ դեղատներ, որտեղ այս պահին վերջացել են դիմակները, բայց մենք սպասում ենք մատակարարումների: Նաև բացարձակապես կեղծ տեղեկություն է այն, որ դիմակների գինն աճել է. 15-18 թեթրի (մոտ 25-30 դրամ) արժե մեկ դիմակը: Դրա արժեքը չի ավելացել», — «Ալիք մեդիային» ասում է Aversi-ի PR բաժնի ղեկավար Լալի Բրեգվաձեն:

Բրեգվաձեի խոսքով, բնական է, որ որոշակի դեֆիցիտ պետք է լինի, քանի որ ժողովուրդը խուճապի մեջ է, թեև դեղատներից շատերում դիմակներն առկա են: