Քութայիսի քաղաքի տեխնոլոգիական հաբում կայացել է Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացումը

Հոկտեմբերի 8-ին Քութայիսի քաղաքի տեխնոլոգիական հաբում կայացել է  Վրաստանում առաջին TUMO կենտրոնի բացումը։ Այս մասին հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Ըստ Հաղորդագրության՝ TUMO-Քութայիսի
կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին.

«Վրացական «Bank of Georgia»-ի ֆինանսական աջակցությամբ բացված TUMO հայկական կենտրոնը 12-18 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում անվճար զարգացնել թվային, տեխնոլոգիական և ստեղծարար հմտությունները։

Կենտրոնի առաջարկած ուսումնական ծրագրերին արդեն իսկ գրանցվել է 1500֊ից ավելի սան։

Բացմանը ներկա էին` Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, «Bank of Georgia» գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն, «TUMO» կենտրոնի հիմնադիրներ` Մարի Լու Փափազյանը և Պեգոր Փափազյանը, Վրաստանի նորարության և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տնօրեն Ավթանդիլ Կասրաձեն»։