Կոչ են անում հանդիպել ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների մայրերին

Վրաստանի ընդդիմադիր կին պատգամավորները խորհրդարանում ճեպազրույց են անցկացրել՝ կոչ անելով վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին հանդիպել ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների մայրերին։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավոր Անա Նացվլիշվիլիի կարծիքով՝ երեխաներին անհրաժեշտ դեղորայքի հարցը պետք է արագ լուծվի։

«Մենք ցանկանում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ախոնդրոպլազիա ախտորոշված ​​երեխաների մայրերին, որ արդեն մի քանի օր կանգնած են Վրաստանի կառավարության շենքի դիմաց և պահանջում են իրենց երեխաների համար կենսականորեն կարևոր որոշում կայացնել»,- ասել է նա:

Նացվլիշվիլին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների համար առաջին անհրաժեշտության դեղամիջոցների հարցը հնարավորինս արագ լուծելու համար:

«Այս առողջական խնդիրն ունեցող երեխաները զրկված են այս որոշմանը ամիսներ ու տարիներ սպասելու հնարավորությունից»,- ասել է Նացվլիշվիլին:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները պահանջում են հատուկ դեղամիջոց ներմուծել Վրաստան։

Voxzogo դեղամիջոցն այս փուլում չի ներմուծվի․ նախարար