Voxzogo դեղամիջոցն այս փուլում չի ներմուծվի․ նախարար

Այսօր՝ ապրիլի 19-ին, ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները հանդիպել են առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։

Հանդիպումը կայացել է Վրաստանի խորհրդարանում։ Ավելի ուշ Ազարաշվիլին լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախարարությունն այս փուլում չի նախատեսում երեխաների համար անհրաժեշտ Voxzogo դեղամիջոցը ներկրել։

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ախոնդրոպլազիա ունեցող երեխաների ծնողները պահանջում են Վրաստան հատուկ դեղամիջոց ներմուծել։