Տրանսպորտային միջոցների արտանետումները կվերահսկվեն հատուկ սարքով

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության հաշվետվության մեջ նշվում է, որ 2023 թվականի հուլիսից նախատեսվում է ճանապարհներին տրանսպորտային միջոցների արտանետումները վերահսկել հատուկ սարքերով։

Տեղեկության համաձայն, տրանսպորտից օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով, քաղաքացիական հասարակության հետ համագործակցելով, մշակվել է համապատասխան «Վարչական իրավախախտումների օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ:

«Օրենքի նախագծի վերանայումն ակտիվորեն ընթանում է բնապահպանական վերահսկողության վարչության կարողությունների հզորացման և տեխնիկական հագեցվածության կատարելագործման ուղղությամբ։

Առաջիկայում կառավարությանը կներկայացնենք նոր մեքենաների ներկրման հարցերի վերաբերյալ նախաձեռնություն, որի նպատակն է աստիճանաբար նվազեցնել օդի աղտոտվածությունը տրանսպորտի ոլորտից և հաջորդ տարվանից սահմանափակել հատկապես հին մեքենաների ներկրումը»,- նշված է հաշվետվության մեջ, որը վաղը խորհրդարանին կներկայացնի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան։