Պուտինը «Հանրապետության օրվա» առթիվ շնորհավորել է օսական կողմին

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայում նշում են «Հանրապետության օրը»: 1990 թվականի սեպտեմբերի 20-ին Վրաստանի Հարավային Օսիայի Ինքնավար Օկրուգի Ժողովրդական պատգամավորների խորհուրդը շրջանը հայտարարեց որպես «Հարավային Օսիայի Խորհրդային Դեմոկրատական ​​Հանրապետություն»՝ Խորհրդային Միության կազմում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևին «Հանրապետության օրվա» առթիվ։ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված տեքստի համաձայն Մոսկվան մեծ նշանակություն է տալիս երկու «երկրների» միչև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը և տարբեր ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Պուտինը Գագլոևին հավաստիացրել է, որ Ռուսաստանը հետագայում ևս կշարունակի օգնել «Հարավային Օսիայի կառավարությանն ու ժողովրդին ազգային անվտանգության ապահովման, պետականաշինության և սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ խնդիրների լուծման գործում»։

«Հարավային Օսիայի Խորհրդային Դեմոկրատական ​​Հանրապետությունը», որը հայտարարվել էր 1990 թվականի սեպտեմբերի 20-ին, չեղարկվել է հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից, որը հայտարարեց ինքնավար մարզի որոշումն անվավեր համարել:

1990 թվականի դեկտեմբերին Վրաստանի Հանրապետության նորընտիր Գերագույն խորհուրդն ընդհանրապես վերացրեց Հարավային Օսիայի ինքնավար շրջան տերմինը։ 1991-1992 թվականների զինված հակամարտությունից հետո՝ 1992 թվականի մայիսին, Հարավային Օսիայի անջատողականները հայտարարեցին այսպես կոչված անկախության մասին:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան Հարավային Օսիան ճանաչվեց որպես «անկախ հանրապետություն»։