Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարները

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման, Վրաստանում հայալեզու դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի ու դասագրքերին առնչվող հարցեր։

Արայիկ Հարությունյանը բարձրացրել է հայալեզու դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հարցը։

Ինչպես հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, կողմերը պայմանավորվել են Հայաստանում նախարարությունների վերակազմավորման գործընթացից հետո զարկ տալ երկու նախարարությունների ենթակայության տակ գտնվող ոլորտային ուղղություններով երկկողմ աշխատանքային խմբերի սերտ համագործակցությանը։