Հս․ Կորեայի դիվանագետները մահապատժի են ենթարկվել

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չըն Ընը մահապատժի է ենթարկել մի շարք դիվանագետների: Այս մասին տեղեկատվություն են տարածել Հարավային Կորեայի լրատվամիջոցները:

ԶԼՄ-ների համաձայն մահապատժի ենթարկվածների թվում է Հյուսիսային Կորեայի՝ ԱՄՆ հարցերով հատուկ դեսպանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության ևս 4 աշխատակից: Պատժի պատճառն, ըստ շրջանառվող լուրերի, եղել է այն, որ դիվանագետները Վիետնամում տեղի ունեցած ԱՄՆ — Հս. Կորեա բանակցությունների ժամանակ համաձայնության հասնել չեն կարողացել:

Հիշեցնենք՝ փետրվարի 27-ին Վիետնամում հանդիպել էին Դոնալդ Թրամփն ու Կիմ Չըն Ընը: Առկա տեղեկատվության համաձայն, բանակցությունները ձախողվել են և կողմերը համաձայնության չեն հասել: