Ղարիբաշվիլիի հայտարարության արձագանքները՝ ամփոփ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարություն տարածեց Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա իվանիշվիլիի, կուսակցության կառավարման և ներկայիս քաղաքական իրավիճակի մասին։

Քաղաքական դաշտի ներկայացուցիչները լռության չմատնեցին Ղարիբաշվիլիի հայտարարությունը:

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վարչապետ Ղարիբաշվիլիին մեղադրում է պատմությունը խեղաթյուրելու մեջ։

Նշենք, որ նամակում Ղարիբաշվիլին գրել է, որ 2011-12 թվականներին որոշ մարդիկ ճնշումների տակ լքել են «Քարթուն»։

Ըստ Կվիրիկաշվիլիի՝ 2011-ի լուրը կարելի էր երկար պատմել. նամակում ընդգծված «Քարթու»-ից հեռանալու դրվագի մեկնաբանությունը ճիշտ չէ:

«Ինձ պարզ չէ, թե ինչ նպատակի ծառայեց այս պատմության խեղաթյուրումը։ Այս փուլում կսահմանափակվեմ այս մեկնաբանությամբ»,- ասել է Կվիրիկաշվիլին։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեի կարծիքով՝ վարչապետ Ղարիբաշվիլիի նամակը նշանակում է, որ պատժամիջոցները թակել են Բիձինա Իվանիշվիլիի դուռը, և` ոչ միայն նրա։

Ղարիբաշվիլին ծավալուն հայտարարությամբ խոսել է Բիձինա Իվանիշվիլիի արժանիքների մասին և միաժամանակ ասել, որ օլիգարխիայի մասին խոսելը վիրավորական է։

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան` արձագանքելով վարչապետին, նրա նամակը զավեշտալի է որակել: Ըստ նրա՝ այդ նամակը հենց այն բանի ապացույցն է, ինչի բովանդակությունը փորձում է հերքել Ղարիբաշվիլին:

«Այս նամակը լավագույն ապացույցն է, թե ով է Ղարիբաշվիլիի տերը»,- ասել է Բոկերիան։

Նրա խոսքով՝ նամակը վկայում է այն շատ վատ իրողությունը, որ օլիգարխ Իվանիշվիլին «Վրացական երազանքի» կերակրողն է, և նա է վերահսկում ամեն ինչ:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի վարչապետի անունից տարածված հայտարարությունը համարում է ժամանակին և կարևոր։ Լրատվամիջոցներին տված իր մեկնաբանություններում նա ասել է, որ Իվանիշվիլիի դեմ «ապաօլիգարխացում» տերմինի օգտագործումը փոթորիկ է Վրաստանի համար։

Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել