Իշխող կուսակցությունը սեքսիստական հայտարարություններ է անում

Լուսանկարը՝ mtavari.tv-ի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուկից հետո ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին սեքսիստական ​​հայտարարություններ են անում:

Այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում կուսակցության» պատգամավոր Անի Ծիթլիձեն Կոբախիձեին «ռուս լրտես» է կոչել, վերջինս ասել է.

«Ես չեմ կարող կնոջ հետ վիճաբանության մեջ մտնել, դա կանոն է, միգուցե այս հայտարարությունը սեքսիստական ​​է, բայց կարծում եմ, որ կնոջ հետ վիճաբանության մեջ մտնելը ճիշտ չէ, և նրանք օգտվում են դրանից»:

Պապուաշվիլին ընդդիմադիր կին պատգմավորների՝ մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանիի դեմ արած հայտարարություններին այսպես է անդրադարձել.

«Սա կնոջ դերի վարկաբեկում է խորհրդարանում, երբ իրենց ստանձնած հիմնական դերը հիստերիան է, սա ռադիկալիզմ է, սա մարդկային արժանապատվության բացարձակ ոտնահարում է: Կին պատգամավորների հայտնվելով ընկալում է ձևավորվում, որ կինը քաղաքականության մեջ կարող է միայն հիստերիա և արմատականություն ստեղծել»:

Կին ընդդիմադիրները մշակույթի նախարարի ելույթի ժամանակ բողոքի նոտա են հղել