Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել 6 անձի, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, հատկապես մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու համար։
Այս մասին տեղեկություն է տարածել դատախազությունը։
Տեղեկության համաձայն` դատարանը մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը։
«Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, թմրամիջոցների վաճառքը նպաստելու նպատակով, տարբեր ժամանակներում ապօրինի ձեռք են բերել և պահել հատկապես մեծ քանակությամբ «Մեթադոն» և «Կլեֆեդրոն» թմրամիջոցներ, մեղադրյալներից մի քանիսը թմրամիջոցները տեղադրել են Թբիլիսիի տարբեր վայրերում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները առգրավել են վերոնշյալ թմրամիջոցները», — նշված է տեղեկության մեջ: