Վրաստանում լրացուցիչ սահմանափակումներ դեռ չեն սահմանվի

Այսօր Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է երկրում առկա համաճարակային իրավիճակը: 

Կառավարության տեղեկատվությամբ՝ այս փուլում դեռ չեն սահմանվի լրացուցիչ սահմանափակումներ և գործող սահմանափակումների խիստ պահպանման դեպքում հնարավոր կլինի խուսափել լրացուցիչ արգելքներից:

Այս փուլում Վրաստանում ուժի մեջ կմնա երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, շաբաթ և կիրակի օրերին սննդի կետերի տեղում աշխատանքը, ինչպես նաև հասարակական միջոցառումներ անցկացնելու արգելքը: Երկրում կխստացվի մեկուսացման մեջ գտնվող անձանց և դիմակ կրելու կարգի պահպանումը:

Հիշեցնենք՝ վերջին օրերին Վրաստանում համաճարակային իրավիճակը վատացել է, օրական դեպքերի քանակը գերազանցում է 1000-ը:

Կորոնավիրուսի ապրիլի 21-ի տվյալները Վրաստանում