Նինոծմինդայից և Ախալքալաքից պատվաստվածները 100-ական լարի են շահել

Վրաստանում արդեն երկրորդ օրն է ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար իրականացվող «Պատվաստվիր և շահիր» խաղարկությունը, որի շրջանակներում խաղարկվում է ամեն օր 100-500 լարի, ամեն շաբաթ 1 000, 5 000 և 10 000 լարի, իսկ դեկտեմբերի 31-ին կկայանա վերջնական խաղարկությունը` 100 000 լարիի չափով:

2 օրվա ընթացքում Վրաստանում արդեն 320 մարդ է գումար շահել: Սեպտեմբերի 15-ին շահողների ցուցակում Ախալքալաքից և Նինոծմինդայից 1-ական պատվաստվածներ շահել են 100 լարի:

Շահողների հեռախոսահամարներին կուղարկվի համապատասխան հաղորդագրություն: Մինչև 1000 լարի շահումները հնարավոր է ստանալ «Վրաստանի ազգային վիճակախաղի» սպասարկման կենտրոններում: Խաղարկության արդյունքները ստուգելու համար կարող եք այցելել https://stopcov.lotto.ge/#/ կայք էջ: