Գիգի Ուգուլավան դատապարտվեց 3 տարվա ազատազրկման

Գերագույն դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային  դատապարտել է 3 տարի 2 ամսվա ազատազրկման:

Գերագույն դատարանը հաստատեց դատախազության միջնորդությունը, ըստ որի՝ պետական հետապնդումը ենթադրում է, որ Գիգի Ուգուլավան  Թբիլիսիի զարգացման հիմնադրամից գումարներ է յուրացրել:

Խոսքը վերաբերում է հիմնադրամից շուրջ 48 մլն լարիի յուրացմանը:

Ուգուլավայի փաստաբան Բեկա Բասիլայայի խոսքով, Ուգուլավային գերագույն դատարանը դատապարտել է այն հոդվածով, որը ենթադրում է 9 տարվա ազատազրկում, սակայն նշված հոդվածի վրա համաներում է սահմանվել ու քանի որ նա ավելի վաղ պատիժ է կրել 1 տարի 4 ամիս ժամկետով՝ կալանքի տակ կմնա ևս 3 տարի 2 ամիս: