Հրդեհ Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում

Այսօր առավոտյան Թբիլիսիի քաղաքապետարանի սակրեբուլոյի (ավագանու) շենքում հրդեհ էր բռնկվել, որը` այս պահին կասեցվել է: Տեղում աշխատում են 6 հրշեջ մեքենա: Ինչպես հայտարարում են հրշեջ-փրկարարական գործակալության աշխատակիցները, հրդեհը բռնկվել է սակրեբուլոյի շենքի ետին հատվածում: 16833472_1610912222272252_1943373086_o

Նրանց փոխանցմամբ, այրվել է մոտավորապես 25-30 քառակուսի մետր տարածք: Հրշեջ-փրկարարական ծառայության համաձայն, տարածքից ժամանակին էվակուացվել են հաստատության աշխատակիցները` տուժողներ չկան:

Այս պահի դրությամբ հրդեհի պատճառների մասին տեղեկատվություն չի փոխանցվում:

Թողնել պատասխան