Մահացել է կինոռեժիսոր Գիորգի Դանիելիան

88 տարեկանում մահացել է հանրահայտ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան ու գրող Գիորգի Դանելիան։

Դանիելիան ծնվել է Թբիլիսիում: 1955 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտը: 1959 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական կուրսերը: 1959 թվականին Դանելիան սկսել է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։

Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Միմինոն» (1977), «Կին-ձա-ձա» (1986), «Աշնանային մարաթոնը» (1980):