ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի մեծացումը քանդում է անվտանգության համակարգը. Շոյգու

ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի մեծացումը քանդում է աշխարհում գոյություն ունեցող անվտանգության համակարգը և Ռուսաստանին ստիպում պատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Երկու անգամ ավելացել են զորավարժությունների մասշտաբներն ու հաճախականությունը, որոնցում գնալով ակտիվ մասնակցություն են ունենում Ուկրաինան ու Վրաստանը: Նմանատիպ գործողություններն աշխարհում առկա անվտանոգությունը քանդում են»,- հայտարարել է Շոյգուն:

Նրա խոսքով, դաշինքը շարունակում է Բալթյան երկրներում, արևելյան և հարավային Եվրոպայում առաջատար բազային համակարգերի զարգացումը, որին Ռուսաստանը ստիպված է համարժեք արձագանքել: